Տեսակետ

Ուզբեկական արյունահեղություն. ի՞նչ է կատարվում

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Ի՞նչ է տեղի ունենում Ուզբեկստանում, արդյո՞ք այդ իրադարձությունները նման են ղազախական հուզումներին։
Արտաքուստ նմանություն կա. փողոցային անկարգություններ, զոհեր։
Բայց այսքանով նմանություններն ավարտվում են։
Ղազախստանում ներիշխանական կոշտ հակադրություն էր՝ երկու էլիտաների պայքար, Ուզբեկստանում կենտրոնական իշխանությանը հակադրվել է այդ երկրի կազմի մեջ մտնող հանրապետության՝ Կարակալպակստանի հասարակությունը կամ նրա էլիտայի մի մասը։ Այլ խոսքով՝ գործ ունենք գործընթացի հետ, որտեղ ազգային, ինքնիշխանության բաղադրիչներ կան։
Սրան հավելենք այն հանգամանքները, որ Կարակալպակստանը ոչ միայն էկոլոգիական աղետի տարածք է, այլև՝ յուրահատուկ «հնագիտական արգելոց»:
Կենտրոնական իշխանությանը կարծես հաջողվել է կայունացնել իրավիճակը, սակայն տպավորություն է, որ այս հուզումներն ավելի խորքային ցնցումների նախերգանքն են»։