ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Օրերս ընդունել եմ «Մոսմետրոստրոյ» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Ժուկովի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում էր ծանոթանալու մեր տրանսպորտային ենթակառուցվածքներին՝ հետագա համագործակցությունը կառուցելու նպատակով։
Հյուրերին տեղեկացրեցի Երևանում ճարտարագիտական նորագույն լուծումներով մետրոյի նոր կայարանի կառուցման մտադրության, մետրոպոլիտենի գործող կայարանները և Երևան-Թբիլիսի-Երևան գնացքի աշխատանքը բարելավելու, ինչպես նաև «Հյուսիս–Հարավ» ավտոճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածում շինարարական աշխատանքների և 5 թունելի կառուցման մասին։
Սերգեյ Ժուկովը նշեց, որ «Մոսմետրոստրոյ» ընկերությունը կատարում է ոչ միայն մետրոյի, այլև թունելների, ճանապարհային հանգույցների կառուցման և ճանապարհաշինարարական այլ աշխատանքներր և հույս հայտնելց, որ Հայաստանում համատեղ կիրականացվեն հետաքրքիր նախագծեր»։