Տեսակետ

Քաջարանում կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցելու եմ «Մանվել Փարամազյան» դաշինքով

Քաջարանում կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցելու եմ «Մանվել Փարամազյան» դաշինքով

Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Հարգարժան հայրենակիցներ,
ելնելով բազմաթիվ համաքաղաքացիների կողմից հաճախակի տրվող և հուզող հարցերից` հայտարարում եմ, որ սեպտեմբերի 25-ին, Քաջարան խոշորացված համայնքում կայանալիք ՏԻՄ համամասնական ընտրություններին մասնակցելու եմ "Մանվել Փարամազյան" դաշինքով և գլխավորելու եմ համամասնական ցուցակը։
Քանի որ դաշինքի ստեղծման գործընթացը այս պահին գտնվում է ստեծման որոշակի իրավական և ավարտական փուլում, ուստի գործընթացի ավարտից հետո «Մանվել Փարամազյան» դաշինքը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ։
Հարգանքով` Քաջարան համայնքի ղեկավար` Մանվել Փարամազյան»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական