Տեսակետ

ՀՀ վարորդական վկայականները կընդունվեն ՌԴ-ում

ՀՀ Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. 

«Սիրելի հայրենակիցներ,
ՌԴ Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է նախագիծ, համաձայն որի` ՀՀ-ում ստացված ազգային վարորդական իրավունքի վկայականները կարող են ընդունվել ՌԴ կողմից։
Այս նախագծի ընդունմամբ կլուծվի մեր կողմից արդեն մի քանի տարի բարձրացվող խնդիրը, որի պատճառով ՀՀ-ում ստացված վարորդականներով մեր հայրենակիցները երկար ժամանակ չեն կարողացել ձեռնարկատիրական կամ աշխատանքային գործունեություն ծավալել ՌԴ-ում»։