Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, հրապարակախոս Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«2020թ. սեպտեմբերի 24-ին սոցցանցերում տարածվեց Արցախի ԱԱԾ-ի պաշտոնական ձևաթղթի գլխագրերով մի տեքստ. «ՊՆ-ն նախազգուշացրել է Արցախի բնակիչներին, որ պատրաստ լինեն արտակարգ տարհանման։ Իրենց հետ կարող են վերցնել միայն անհրաժեշտ իրերը»։ Այն տարածել էր մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ իր կողմից ավելացնելով. «Ժող ջան, էս էն մեր «Ուազ» քշող հարևաններն են ուղարկում, սենց բան որ ստանաք մեսենջերներում, մի ընդունեք որպես լուրջ բան»։
Հիմա հարց՝ Արցախի ԱԱԾ-ին. «սենց բանի» կապակցությամբ նախապատերազմական երեք օրերին հետաքննություն անցկացրե՞լ է, պարզե՞լ է, թե իր պաշտոնական ձևաթղթի գլխագրերը, որտեղ ստույգ նշված է հատուկ ծառայության Ստեփանակերտի հասցեն, ինչպես նաև՝ կոնտակտային հեռախոսահամարը, ինչպես է հայտնվել «էն «Ուազ» քշող հարևանների» մոտ։ Կամ որևէ մեկը մեդիափորձագետին հարցրե՞լ է՝ ինչ հիմքեր ուներ, երբ «ժող ջան»-ին վստահեցնում էր, որ դա լուրջ չէ»։