«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Պատերազմից հետո Հայաստանում ստեղծվեց ԱԱԾ պաշտոնաթող աշխատակիցների միություն, որի առաջնորդ հռչակվեց Արթուր Վանեցյանը։ Բայց Վանեցյանի վրա չեմ ուզում կենտրոնանալ։
Այդ միության անդամ, ԱԱԾ նախկին տնօրեն ու պատերազմի ժամանակ պատասխանատվությունից թռած Միքայել Համբարձումյանն ու ԱԱԾ նախկին փոխտնօրեն Հրանտ Եպիսկոպոսյանը առանց ամաչելու դուրս են գալիս հանրության առջև և մեծ-մեծ աշխարհաքաղաքական ռուսահաճո վերլուծություններ են անում։ Մեկը չկա՞՝ սրանց հարցնի՝ էդ ոնց է ստացվել, որ ձեր պաշտոնավարման և պատասխանատվության ժամանակ Ադրբեջանը կարողացել է դավաճանների մի ամբողջ որջ ներդնի Հայաստանի և Արցախի զինված ուժերում։
Էն, ինչին ականատես ենք վերջին շրջանում, էդ բարդակի պատասխանատուն, առաջին հերթին, դուք եք՝ ԱԱԾ ներկա ու նախկին այն աշխատակիցները, որոնք ամենևին չեն պատկերացնում, թե իրենք որ երկրի հատուկ ծառայությունների աշխատակից են։ Իսկ այն բացահայտվող դավաճանությունները, որ մենք ականատես ենք դառնում գրեթե ամեն շաբաթ, ամբողջության բնութագրում են շատ հայտնի չեկիստների աշխատանքի որակն ու բովանդակությունը»։