Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, հրապարակախոս Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Նաիրի Հոխիկյանը մի «դարակազմիկ» գրառում է արել, թե բա՝ վաղը Բաքվում Իլհամը մեծ խորհրդակցություն է անցկացնում, որին կմասնակցեն Թուրքիայի պաշտպանության նախարարը, ՌԴ ՊՆ ներկայացուցիչներ, ու կորոշեն՝ հուլիսի 1-ին մտնու՞մ են Լաչին, թե՞՝ ոչ։
Նման տեղեկատվության այլ աղբյուր չի տարածել։ Հայտնի է, որ վաղը Իլհամը գտնվելու է Աշխաբադում։ Ծրագրված է նաև նրա առանձնազրույցը Պուտինի հետ։ Հոխիկյանը երևի ցանկացել է ասել, որ Պուտին-Իլհամ բանակցությունները կարող են Լաչինի հարցում որոշիչ լինել, բայց համարձակությունը չի հերիքել, որ շոշափի «գործարքին» ՌԴ նախագահի մասնակցության հանգամանքը։ Ինչպե՞ս կարելի է փչացնել ընդդիմության հարաբերությունները հույսի միակ աղբյուր երկրի և նրա կամային առաջնորդի հետ»։