Տեսակետ

«Զենքի մասին» օրենքի նախագծի ընդունումը հետաձգվեց. աշխատում եմ մի քանի կարևոր օրենսդրական նախաձեռնությունների վրա

ՀՀ ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

««Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի նախագծի ընդունումը տեխնիկական պատճառներով հետաձգվեց մինչև աշնանային նստաշրջան, իսկ բովանդակային առումով՝ վերջինիս վրա այլևս աշխատելու կարիք չկա: 
Այժմ աշխատում եմ մի քանի կարևոր օրենսդրական նախաձեռնությունների վրա, որոնք վերաբերում են տարբեր ոլորտների՝ անվտանգություն, երթևեկություն, անգամ՝ աղմուկ։
Մեկ այլ շատ կարևոր օրենսդրական նախաձեռնություն է նախորդ գումարման ԱԺ պատգամավոր, ներկայումս ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանի կողմից նախնական մշակված Ծովային օրենսդրությունն է (այստեղ գուցե ժպտաք, ասեք՝ «մեզ ծով որտեղի՞ց», բայց խորհուրդ կտամ ուսումնասիրել միջազգային իրավունքը և փորձը):
Ըստ այդմ, եկել եմ ասեմ, որ եթե կլինեն նեղ ոլորտային մասնագետներ կամ փորձագետներ՝ տնտեսագետ, միջազգային իրավունքի մասնագետ կամ իրավաբան, որոնք ցանկություն կունենան հասարակական հիմունքներով իրենց ներդրումն ունենալ, ես այդ աջակցությունից ոչ միայն չեմ հրաժարվի, այլև՝ անչափ շնորհակալ կլինեմ, որպեսզի անվտանգության ոլորտի այս կարևոր նախագիծը մշակենք միասին»: