Տեսակետ

ՀՀ-ում շուրջ 20 տարի արտգործնախարար է եղել երկու անձ, որոնք վաղուց երկրում չեն ապրում

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է. 

«Հայաստանի երրորդ հանրապետությունը 30 տարեկան պետություն է։ Այդ 30 տարիներից շուրջ 20 տարին արտգործնախարար են եղել երկու անձ, որոնք, արդեն երկար ժամանակ է, մշտապես չեն բնակվում Հայաստանում։ 
Ինչո՞ւ եմ այս հարցին անդրադառնում, որովհետև ուզում եմ բացառենք Հայաստանը որպես խոպան կամ ապագայում չբնակվելու վայր համարող անձանց լինելն այնպիսի վճռորոշ պաշտոններում, ինչպիսին նախարարն է:
Առավել ևս, խոսքը վերաբերվում է երբեմնի ԱԳ նախարարներին, որոնց բանակցած փաստաթղթերը իրողություն են դառնում այսօր, որում ապրում ենք մենք բոլորս, իսկ իրենք՝ ոչ»: