ՀՀ ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Այս տարվա մայիսին Հայաստանի տնտեսական ակտիվության աճի տեմպն արագացել է:
Վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2022 թվականի հունվար-մայիսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՏԱՑ-ը (տնտեսական ակտիվության ցուցանիշ) աճել է 10.2%-ով:
Ամսական կտրվածքով (մայիսը անցած տարվա մայիսի համեմատ) տնտեսական ակտիվությունն աճել է 13%-ով»: