Տեսակետ

Աննա Հակոբյանը ընթրել է Նիցցայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացրել է, որ երեկ օրն ավարտել են Նիցցայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ ընթրիքով:

«Ընթրիքը կայացել է Միջերկրականի ափին գտնվող 19 Promenade ռեստորանում, որի սեփականատերը հայ է, մատուցողները հայ էին, հարևան սեղանների շուրջ հայեր էին նստած, և հնչում էր Արփիի հանրահայտ «Մախմուր աղջիկ» երգը»,- գրել է Հակոբյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի ուղեկցությամբ ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն, քաղաք Նիցցա: