Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Կենտրոնում ապօրինի շինարարություն չի լինելու։
Հարգելի՛ քաղաքացիներ, այս հարցում զիջումները բացառվում են։
Օղակաձև զբոսայգու 2-րդ հատվածում՝ Երտասարդական մետրոյի հարակից այգում ինքնակամ կառուցված սրճարանը ապամոտաժվեց` համապատասխան թույլտվության բացակայության հիմքերով:
Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ապօրինի տիրապետելու ցանկացած փորձ արժանանալու է համապատասխան գործողությունների իրականացմանը»։