Տեսակետ

«Դպրոցներից մեկում գողություն էր կատարվել, ոստիկանությունն արագ արձագանքել է»․ Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ 

«Մեր դպրոցներից մեկում գողություն էր կատարվել։ Ոստիկանությունն արագ արձագանքել է, արարքի մեջ կասկածվողը հայտնաբերված է, գողոնը՝ առգրավված։

Ինձ մի հանգամանք ապշեցրեց. արարքի հեղինակը ջարդել ու վնասել էր դպրոցական լաբորատորիաների որոշ սարքեր։ Ինչո՞ւ և ինչպե՞ս ենք մենք կարողանում վնասել այն, ինչը կառուցելու, ստեղծելու, մեր բոլոր երեխաներին հասանելի դարձնելու խնդիրը ունենք»։