Տեսակետ

Մարուքյանը Ձեր գլխի մազերի չափ գործ է արել ու անում Արցախի համար

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է. 

«Արցախում, այս նույն վայրում և նույն մարդկանց մանիպուլացնելով, նյութեր էին պատրաստում՝ իբր ինձ վատ են ընդունել, իսկ, այ, երևանյան ասֆալտի վրա հերոսացած, բայց իրականում Արցախի համար ոչ մի բան չարած, անգամ զինված ուժերում չծառայած մարդուն լավ են ընդունում: 
Ամոթ է ուղղակի, թե բա՝ «էն Մարուքյանն եկավ, ի՜նչ բերինք գլուխը» ))) 
Մարուքյանը ձեր գլխի մազերի չափ գործ է արել ու անում Արցախի համար, բայց դրա մասին եկեք լռենք:
* Տեսանյութը պատրաստել են այդ պահին շուկայում պատահական հայտնված 
ՀՅԴ Արցախի կենտկոմի «Ապառաժ» կայքի թղթակիցները»: