Տեսակետ

Ես ուղղակի զարմացած եմ, ապշած եմ, որ մարդ իր վրա էսպիսի ցուցմունք տա

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Պարզվում է՝ միանգամայն հիմքեր կան Ռուբեն Վարդազարյանի դեմ 3 քրեական գործ հարուցելու, բայց հարուցված է միայն մեկը: Եվ Ռուբեն Վարդազարյանը գիտի, թե դրանք ինչ գործեր են, որոնցով խնայում են իրեն: Իսկ 3 գործ չկա, որովհետև Գագիկ Ջհանգիրյանը ասում է, որ չկա: Պարզվում է՝ Ռուբեն Վարդազարյանը խնդրել է, որ իր դեմքը փրկելու ժամանակ տան։ Տվել են։ Որովհետև Գագիկ Ջհանգիրյանը հասկանում է, որ Ռուբեն Վարդազարյանը պետք է իր դեմքը փրկի, ու այդ խնդրով միջնորդել է վերևներին:
Եվ եթե Ռուբեն Վարդազարյանը իր խնդրանքին համապատասխան որոշում չկայացնի, ապա գործը, որը Ջհանգիրյանը կարողացել է մի կերպ «կանգնեցնել», էլ հնարավոր չի լինի կանգնեցնել։
Պարզվում է՝ Գագիկ Ջհանգիրյանն է կերտել Արթուր Վանեցյանին՝ տարել բանակ ու բերել բանակից։ 
Պարզվում է՝ այս հիասքանչ «սխոդկաներին» մասնակցում է նաև Վճռաբեկ դատարանի դատավոր Ստեփան Միքայելյանը, ով իմ գործով նիստում հայտարարեց, որ իմ հայցը վարույթ ընդունելու մերժողներից մեկն է։ Եվ եթե, ինչպես Ջհանգիրյանն է ասում, ինչ ուզում, անում է, կարելի՞ է ենթադրել, որ Զարուհի Նախշքարյանի գործով էլ «կանգնեցվեց»։
Նորմալ երկրում Ռուբեն Վարդազարյանը դժվար թե ազատության մեջ մնար ասուլիսից հետո։ Իսկ ԲԴԽ-ն պետք է ցրվի վերից վար։ Ցրեք ամբողջությամբ։
Ես ուղղակի զարմացած եմ, ապշած եմ, որ մարդ իր վրա էսպիսի ցուցմունք տա։ Ես չգիտեմ, թե Ռուբեն Վարդազարյանը որքանով է վնասում Գագիկ Ջհանգիրյանին, բայց ինքն իրեն ուղղակի փուռը տվեց»։