Տեսակետ

Առջևում արբանյակի կառավարման կենտրոնի ստեղծումն է. Ավետ Պողոսյան

ԲՏԱ նախարարի նորանշանակ տեղակալ, Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Ավետ Պողոսյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Սիրելի ընկերներ, այսօրվանից գործունեությունս շարունակելու եմ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում՝ զբաղեցնելով ԲՏԱ նախարարի տեղակալի պաշտոնը: Ի թիվս այլ ոլորտների՝ համակարգելու եմ նաև տիեզերական գործունեության ոլորտը: Տեղյակ եք, որ Հայաստանի Հանրապետությունը վերջերս Երկիր մոլորակի ուղեծիր ուղարկեց իր առաջին արբանյակը: Առջևում արբանյակի կառավարման կենտրոնի ստեղծումն է և ոչ միայն: Ի գործ: Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»: