ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հարգելի քաղաքացիներ, հայտնում եմ, որ արդեն մի քանի ժամ մամուլում և որոշ անբարոյական քաղաքական գործիչների կողմից տարածվող լուրերը, թե ես կամ իմ ընտանիք անդամները մասնակցել ենք ժամեր առաջ տեղի ունեցած ողբերգական դեպքին, բացարձակ սուտ են և աղերս չունեն իրականության հետ։
Ակնհայտ է, որ մարդասպանությունը նվիրական հավատամք դարձրածները այս սուտ լուրերով փորձում են հավասարության նշան դնել մեր և իրենց միջև։ Չի՛ հաջողվելու, սրիկաներ։
Ցավակցում եմ մահացածի հարազատին, ապաքինում եմ մաղթում վիրավորներին, վստահ եմ՝ շուտով գործն ամբողջությամբ կբացահայտվի։ Խոհեմություն բոլորիս»։