Տեսակետ

Սա այսօրվա` մաթեմատիկայի քննության «ռազմավարն» է․ դիմորդները հուշաթերթիկներ են մտցրել քննության․ ԳԹԿ մամուլի խոսակ

ԳԹԿ մամուլի խոսակ Խաչանուշ Գրիգորյաննն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Սա այսօրվա` մաթեմատիկայի քննության «ռազմավարն» է։ Հարգելի ծնողներ, հարգելի դիմորդներ` մեր սիրելի երեխաներ, մի արեք նման բան։ Այսպիսի խախտում անելով և քննասենյակից հեռացվելով, դուք կորցնում եք միակ շանսը։ Միասնական քննությունը մեկ անգամ է հանձնվում։ Արժե՞ ռիսկի դիմել, չէ՞ որ ձեզ զգուշացնում են` հանձնել կապի բոլոր միջոցները, նույնիսկ եթե չեք օգտագործելու։ Մի՛ արեք։ Ուղղակի ՄԻ ԱՐԵՔ։ Հ.գ. Հուշաթերթիկով շիշը կապի միջոց չէ, բայց միևնույն է` մտքի նման թռիչքը չի խրախուսվում»։

Ավելի ուշ խոսնակը ևս մեկ գրառում էր արել՝ Գյումրիում հունիսի 10-ին  անցկացված անգլերեն լեզվի քննության մասին․

«Աղմուկ հանած հրապարակման շարունակությունը՝ Ռազմավար-2
Սրանք հունիսի 10-ին Գյումրիում անգլերենի միասնական քննության ժամանակ դիմորդներից առգրավված հեռախոսներ են: Էկրանին դրսից ստացված լուսանկար է՝ ամենայն հավանականությամբ, մայրիկներից՝ եղունգներն են հուշում: Մի խոսքով, դիմորդը պատրաստվում էր դրսից ուղարկած պատասխաններն անցկացնել իր ձևաթղթի մեջ: Կարիք կա՞ ասելու, որ կազմվել է արձանագրություն, քննությունը դադարեցվել է, իսկ դիմորդը դուրս է հրավիրվել քննասենյակից: P. S. Ու սա դեռ ամբողջը չէ»: