Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Այսօր՝ հունիսի 16-ին, ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոս Յուրի Սաքունցը սահմանեց Գինեսի նոր ռեկորդ:
Արտակարգ իրավիճակների նախարարության բակում, գերազանցելով նախորդ ռեկորդը, Յուրին ատամներով տեղաշարժել է 37,5 տոննա ընդհանուր կշռով երկու հրշեջ-փրկարարական մեքենա:
Շնորհավորելով Յուրիին՝ մաղթել եմ նորանոր հաջողություններ»: