ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է CLUBFIRST SUMMIT ARMENIA միջոցառմանը, որին ներկա են եղել Հայաստանի և Ռուսաստանի գործարար շրջանակների շուրջ հարյուր ներկայացուցիչներ։
«Մեր հյուրերին ներկայացրեցի Հայաստանի տնտեսության այսօրվա պատկերը, Կառավարության տնտեսական քաղաքականությունը, իրականացվող և նախատեսվող ծրագրերը։ Ասացի, որ առաջիկա տարիներին հիմնական շեշտը դնելու ենք արդյունաբերության զարգացման վրա, մասնավորապես, քիմիայի և մետալուրգիայի, մեքենաշինության, տեքստիլ արդյունաբերության, ոսկերչության, դեղագործության վրա։ Խոսեցի նաև գյուղատնտեսության ոլորտի օժանդակության ծրագրերի մասին։
Հավաստիացրեցի, որ Հայաստանի կառավարությունը կձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները՝ գործարար համայնքի գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու և անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու համար»: