Իրանագետ Աննա Դավթյան-Գևորգյան «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Նախարար Ավանեսյանի կաբինետում տեղի ունեցածը խայտառակություն է մի քանի հարթության մեջ՝
-պատգամավորները տեղյակ չեն կամ ձևացնում են, թե տեղյակ չեն, որ իրենց մանդատով պայմանավորված անձեռնմխելիությունը օրենքի ոտնահարում ու սանձարձակություն չի նշանակում,
-պատգամավորները խեղված պատկերացում ունեն նահատակվածների հանդեպ հարգանքի դրսևորումների մասին,
-պատգամավորները խուլիգանությունը շփոթում են քաղաքական ակցիայի հետ,
-պատգամավորները գաղափար չունեն քննադատության ու անձնական վիրավորանքների սահմանի մասին,
-կին քաղաքական գործիչների՝ առանց այն էլ հազար ու մի կարծրատիպերով ուղեկցվող կերպարի համար հավելյալ թիրախավորման առիթներ ստեղծվեցին․լաչառությունը քաղ․ակտիվություն չէ,
-պատգամավորները անասելի զգայուն թեման շահարկման ու շոուի տարր սարքեցին՝ այն էլ մի մարդու մոտ, ով ամուսին ու եղբայր է պատերազմ ճանապարհել ու ով եղբայր է կորցրել պատերազմում։
Հ․Գ․ ընդդիմություն լինելու ու քննադատելու համար էլ է խելք ու շնորհք պետք, որ ամեն հաջորդ քայլով ավելի ու ավելի չվարկաբեկվես ու իշխանության դիրքերն ավելի չամրապնդես»․․․