«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Լևոն Եղիազարյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Կարծում եմ, որ շուտով ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություն կներկայացնի Ազգային ժողով, որպեսզի թույլատրի քրեական հետապնդում իրականացնել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանի նկատմամբ հունիսի 3-ի դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակներում»։