Տեսակետ

Ընդդիմությունը հարմարեցնո՞ւմ է հանրահավաքի ժամերը Լավրովի հետ

Լրագրող Գևորգ Թոսունյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Լավրովն է գալիս Երևան, ընդդիմությունը նենց հարմար ժամերի է հանրահավաք իրականացնելու, որ հանկարծ չխանգարի ՌԴ ԱԳ նախարարի այցին։ Երեկոյան էլ, երբ Լավրովը արդեն Հայաստանում չի լինի, ընդդիմությունը կելնի բեմահարթակ ու կհայտարարի, թե Հայաստանի՝ հեռու ու մոտիկ բոլոր հարևանները գիտեն, որ այստեղ իշխանություն իրենք են։ Ուղղակի ամեն անգամ «վռազում» են ու Ֆրանսիայի հրապարակ չեն գալիս։ Ես չեմ հասկանում՝ ՌԴ ԱԳ նախարարը ինչո՞վ է պակաս Լիտվայի նախագահից»։