Տեսակետ

Ընդդիմադիր պատգամավորները ներխուժել են Անահիտ Ավանեսյանի աշխատասենյակ

ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանը, Ասպրամ Կրպեյանը և Աննա Մկրտչյանը մտնում են Առողջապահության նախարարության շենք և ներխուժում նախարար Անահիտ Ավանեսյանի աշխատասենյակ։ Այս մասին տեղկանում ենք պատգամավոր Քրիստինե Վարդանյանի «Ֆեյսբուքի» էջից.

«Այսօր Ասպրամ Կրպեյանի և Աննա Մկրտչյանի հետ գնացել էինք Անահիտ Ավանեսյանին ասելու, որ ինքը կրում է ոստիկանների կողմից քաղաքացիներին պատճառած մարմնական վնասվածքների, հազարավոր զոհերի, նահատակների աճյունները այդ պայմաններում պահելու և իհարկե դավաճանական քաղաքականության պատասխանատվությունը, որովհետև այսքանից հետո դեռ հանդգնում է արդարացնել ոստիկանների ապօրինի ու անհամաչափ գործողությունները սեփական ժողովրդի նկատմամբ»: