ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Ընդգրկվել եմ Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինքի (ALDE) Անվտանգության և ժողովրդավարության հարցերով խորհրդատվական
խմբի կազմում՝ 5 տարի ժամկետով: Վերջինս տարեկան 4 հանդիպում է անցկացնելու և հիմնականում մշակելու ու Եվրախորհրդարանին ու Դաշինքի կառավարման մարմիններին է ներկայացնելու եվրոպական տարածքում անվտանգության և ժողովրդավարության վերաբերյալ փորձագիտական կարծիքներ»։