Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Ու այս «գեղեցիկ» կառույցը Երիտասարդական մետրոյի հետին մասում է կառուցվել՝ ապօրինի ու հողազավթումով: Որպես հողօգագործման և քաղաքաշինության հանձնաժողովի նախագահ՝ պահանջել եմ բոլոր փաստաթղթերը և մինչև վերջ հետևելու եմ որպեսզի ապամոնտաժվի: Իսկ ովքեր որ պետական լծակներ օգտագործելով աջակցել են՝ պահանջելու եմ՝ ենթարկվել համապատասխան պատասխանատվության»: