Քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Միշելի պաշտոնական ներկայացուցչի՝ այսօրվա հայտարարությունը, մեծ հաշվով, նորություն չէր պարունակում փորձագիտական շրջանակների համար։ Առանց դրա էլ՝ ակնհայտ էր, որ կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացում միջանցքային տրամաբանությունը չի գործելու, ու նաև՝ այն, որ ԼՂ խնդրում ԵԽ նախագահը կողմերի կոնսոլիդացված դիրքորոշումը չի հայտնել՝ իր հայտնի հայտարարության, մեղմ ասած, վիճահարույց ձևակերպմամբ։
Բայց Միշելի ներկայացուցչի՝ այսօրվա հայտարարությունը Փաշինյանի կողմից կարող է օգտագործվել ներքաղաքական նպատակներով՝ հարթակի ընդդիմության թեզերը չեզոքացնելու նպատակով։
Մի խոսքով՝ ծննդյան օրվա նվեր էր»։