Տեսակետ

Ցավոք, անհասցե, բայց Շառլ Միշելը նախշել է Ալիևին

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Ցավոք, անհասցե, բայց Շառլ Միշելը նախշել է Ալիևին՝ իր վերջին ագրեսիվ և կեղծ հայտարարությունների համար.
- Ոչ մի էքստրատերիտորիալ միջանցքի հարց չի քննարկվել
- Առաջին ղարաբաղյան ու 44-օրյա պատերազմին (ցավոք, երկրորդի դեպքում մեղմ բառ է օգտագործում) հանգեցրած ու մնացած հակամարտության պատճառները պետք է լուծվեն բոլոր դերակատարների կողմից 
- Բոլոր ժողովուրդների անվտանգությունն ու իրավունքները պետք է լուծվեն
- Նախորդ հաղորդագրության մեջ իր օգտագործած ձևակերպումները ամենևին չեն կանխորոշում խաղաղության պայմանագրի ելքը և այդ խնդիրների համար լուծումները»։