Տեսակետ

Հաճելի է, երբ քաղաքական ուժը ըմբռնում է դուրս բերված խնդիրները

Գործարար Սամսոն Գրիգորյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Հաճելի է, երբ իրերը կոչվում են իրենց անուններով

Վերջապես, լսեցինք հարկ բառը՝ ապահովագրություն բառի փոխարեն։
Հաճելի է, երբ քաղաքական ուժը ըմբռնում է դուրս բերված խնդիրները և ռիսկերը։ Այս ետքայլը ես համարում եմ հենց իշխող ուժի հաղթանակն ու ձեռքբերումը։ Այո, ետքայլը երբեմն հենց հաղթանակ է, հատկապես, երբ հրելով առաջ գնալով և քոնը պնդելով՝ հետագայում ունենալու էիր լուրջ պարտություն։

Այսպիսով, քանի որ կառավարող ուժին լսելի եղավ մեր քննադատությունը, ես, որպես գործարար աշխարհի ներկայացուցիչ, պարտավորվում եմ ամեն կերպ աջակցել, որպեսզի շուտով ստեղծվի իրապես լավագույն առողջապահության ապահովագրության համակարգ։

Մեզ համար սա օրհասական խնդիր է, միանշանակ մեզ հարկավոր է այս գործիքը, ՀՀ քաղաքացին պետք է չունենա բուժվելու և առողջ լինելու խնդիր։ Համակարգը պետք է լինի ազնիվ, կոռուպցիայից բացարձակ զուրկ և, հետագայում, քաղաքացիների կենսամակարդակի բարձրացմանը և առողջապահական գիտությունների զարգացմանը միտված լավագույն գործիքը»։