Տեսակետ

Պուտինն իշխանության գալուն պես հեռացրեց ու ձերբակալեց Չինաստանի հետ հարաբերությունները սերտացնող երկու գլխավոր գործիչներին

«Ադեկվադ» միաբանության հիմանդիր Արթուր Դանիելյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Երկու օր առաջ գրել էի, որ ուկրաինական պատերազմի պատճառով ռուս-վրացական և թուրք-վրացական սահմաններին բեռնատարների ահռելի հերթեր են գոյացել, ինչը էականորեն բարձրացնում է մատակարարի ծախսերն ու անմրցունակ դարձնում փոխադրվող բեռը: Նույն իրավիճակը Վրաստանից Ռուսաստան գնացող հայկական, իրանական ու ադրբեջանական ֆուռերի համար է: Էս պահին մոտ 3000 մեքենա հերթում կանգնած է: Վրաստանը դարձել է Ռուսաստանն ու Չինաստանը Եվրոպային ցամաքով կապող միակ ճանապարհը, սակայն, առաջին հայացքից զարմանալիորեն, Վրաստանը չի շտապում իր թողունակությունը բարձրացնել: Ընդհակառակն, երեկ հայտնի դարձավ, որ Թուրքիայի սահմանին գտնվող վրացական մի անցակետ, որը պիտի գործարկվեր մայիսին, կգործարկվի, լավագույն դեպքում, հուլիսին:
Բնական է, որ ստեղծված իրավիճակում սա Վրաստանի համար առավելագույնն է, որ նա կարող է անել արևմտյան գործընկերների համար: Կար, իհարկե, ռիսկ, որ, այս հանգույցի տարողունակությունը ընդլայնելու համար, Չինաստանը կարող է Ռուսաստանի ձեռքերով փորձել քաղաքական խնդիրներ ստեղծել Վրաստանում, ու Վասաձեի նման կերպարներն արդեն ուզում էին առիթավորվել, սակայն շատ հաշվենկատ կերպով Վրաստանում հայտնվեց Միխայիլ Սահակաշվիլին, նստեց բանտ ու դրանով հանդարտեցրեց քաղաքական կրքերը, քանի որ Վրաստանի թողունակությունը, իհարկե, կարևոր է, բայց եթե կա ռիսկ, որ Սահակաշվիլին կարող է գալ իշխանության, ռուսների համար ավելի լավ է հանգիստ նստել տեղում ու չբողոքել:  
Գլոբալիզմի գլխավոր շահառու Չինաստանի համար սա լուրջ խնդիր է: Նրանց տնտեսության աճի տեմպերը առանց այն էլ, արդեն մոտ 15 տարի, կտրուկ նվազում են: Կովիդը շատ լուրջ հարված էր միջազգային առևտրին, հետո չինական անշարժ գույքը սկսեց փլուզվել, հիմա էլ էս ձգձգվող պատերազմը, որի վերջը չի երևում: Ավելին, եթե Չինաստանը հետ չկանգնի գլոբալ դոմինանտության հավակնություններից, ըստ ամենայնի, Կովկասն էլ «կտրաքի», օրինակ, իրանական միջուկային ծրագրի պատճառով: Տակը կմնա միայն ծովային առևտուրը, որի դեմն առնելու համար Չինաստանը օրեցօր շրջափակվում է AUKUS կոչեցյալով:
Համարվում է, որ Չինաստանն ունի երկու դաշնակից՝ Իրանը և Ռուսաստանը: Իրանի ներկայիս նախագահը պաշտոնը ստանձնելուն պես քրեական գործեր հարուցեց Իրան-Չինաստան ռազմավարական դաշինքը կազմողների վրա, իսկ Պուտինը իշխանության գալուն պես հեռացրեց ու ձերբակալեց Չինաստանի հետ հարաբերությունները սերտացնող երկու գլխավոր գործիչներին՝ վարչապետ Կասյանովին ու օլիգարխ Խոդորկովսկուն»: