Տեսակետ

Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ Վահագնի թաղամասում գտնվող առանձնատանը չեմ տիրապետել, չեմ տիրապետում. Սեյրան Օհանյան

Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ Վահագնի թաղամասում գտնվող առանձնատանը չեմ տիրապետել, չեմ տիրապետում. Սեյրան Օհանյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Ես` Սեյրան Մուշեղի Օհանյանս, պաշտոնապես հայտարարում եմ, որ Վահագնի թաղամասում գտնվող և մամուլում ցուցադրվող առանձնատանը չեմ տիրապետել, չեմ տիրապետում։ Հասարակական նշանակության որևէ օբյեկտի չեմ տիրապետում։ 
Այսպիսով, ՀՀ-ում կամ նրա սահմաններից դուրս որևէ դատարան չի կարող բռնագանձել սույն շինությունները` որպես ինձ` Սեյրան Օհանյանիս պատկանող գույք, այն էլ` ապօրինի։ 
Իսկ իմ անվան շուրջ պտտվող ստահոդ լուրերը կապված են Արցախի հարցում իմ` որպես ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավարի հակաիշխանական կոշտ դիրքորոշման և «Դիմադրության» շարժման պայքարի աճող ինտենսիվության հետ»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական