Երևանի քաղաքապետարանը իր «Ֆեյսբուքի» էջով տեղեկացնում է Երախաների միջազգային օրվան նվիրված միջոցառումների օրկարգի մասին։ Այստեղ մասնավորապես ասվում է․
«Հունիսի 1-ին բոլորիդ սիրով հրավիրում ենք Երևանի կենդանաբանական այգի՝ նշելու Երեխաների պաշտպանության միջազգային օրը
Միջոցառումների օրակարգը ստորև
✅ 10:00-12:00՝ «Ալլադինի» բոլոր կերպարների հետ փուչիկներից ֆիգուրների պատրաստում երեխաների համար
✅ 10:00-15:00՝ Հալկը, Նինձյան և երկու խաղավարները կանցկացնեն շա՜տ հետաքրքիր խաղեր
✅ 10:00-19:00՝ տիկնիկների պատրաստում
✅ 11:00-13:00՝ պղպջակներով հետաքրքիր համարներ՝ Ալիսի,
Գլխարկագործի և Թագուհու հետ
✅ 11:00-15:00՝ Բելլի և Հրեշի հետ պարային ֆլեշմոբ: Հսկա պաստառների գունազարդում:
✅ 11:00-18:00՝ Մինին, Միկին, Լոլերը և երկու խաղավարները կանցկացնեն «Պարաշյուտ» խաղը և էլի շատ զվարճալի խաղեր:
✅ 13:00՝ փրփուր party
✅ 13:00՝ երգիչ Դավուլ
✅ 14:00՝ փրփուր party
✅ 17:00-19:00՝ «Ալլադինի» բոլոր կերպարների հետ փուչիկներից ֆիգուրների պատրաստում երեխաների համար
✅ 17։00՝ Հայհաբի կողմից կազմակերպված անակնկալներով լի հեքիաթային միջոցառում
✅ 17։15՝ Տիկնիկային թատրոն
✅ 18։10՝ Մրցույթ Անյուտկայի հետ
✅ 18։50՝ Պարային շոու, մուլտհերոսներ
✅ 19։00՝ Հայելային շոու
✅ 19։10՝ Մրցույթ մայրիկների և երեխաների համար, հատուկ նվերներ Հայհաբից
✅ 19։50՝ Երգչուհի Մեգգի
✅ 20։00՝ Միջոցառման փակման արարողություն»