Տեսակետ

Հայաստանում ԱԱԾ պահեստազորի սպաները ընդդիմություն են․ թե բա՝ ինչու՞ պարտվեցինք

Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը իր «ֆեյսբուքի» էջում գրել է․ 

«Երբ Ռուսաստանին սպառազինությունների դիմաց 5 միլիարդ դոլար անհապաղ վճարելու խնդիր ծագեց, Իլհամ Ալիևը կարգադրեց, որ ԱԱ նախարարությունը մի գիշերում բոլոր օլիգարխներին բերման ենթարկի։ Մեկ շաբաթ անց նրանք ազատության մեջ էին, որովհետև պարտաճանաչ մուծվել էին։ Հետո Իլհամն իմացավ, որ օլիգարխիան ոչ միայն իրեն, այլև ԱԱ նախարար Մահմուդովին է մուծվել, և  լուծարեց կառույցը, մի քանի բարձրաստիճան սպաներ հայտնվեցին բանտում, իսկ նախկին նախարարը տնային կալանքի պայմաններում մերձմայրաքաղաքային առանձնատանը հազվագյուտ վարդեր է աճեցնում՝ զրկված նույնիսկ Բաքվում հայտնվելու իրավունքից։ Արգելքը տարածվում է նրա ընտանիքի բոլոր անդամների և մերձավոր հարազատների վրա։ Իսկ Հայաստանում ԱԱԾ պահեստազորի սպաները ընդդիմություն են։ Ընդդիմություն է ԱԱԾ նախկին տնօրենը, տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատարը։ Թե բա՝ ինչու՞ պարտվեցինք»։