Տեսակետ

Սասնա Ծռերի ապստամբությունը Սերժի դեմ՝ ծրագրել էր հենց Սերժը. ինչո՞ւ

Արման Ալեքսանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․

«Սասնա Ծռերի անդամները բանտում չպետք ա լինեն։ 
Հույս ունեմ, որ Նիկոլը համաներումով ազատ կարձակի նրանց՝ անկախ նրանից, թե նրանց մեջ եղած մարդիկ ինչ պատկերացումներ ունեն պետականության մասին։ Պավլիկ Մանուկյանը միգուցե Քոչարյանի աջակիցա։ Այսինքն՝ դեմ չի Քի–Վեսթ ծրագրին, մեղրին փոխանակելուն, բայց էդքան չի խորացել, որ դա հասկանա։ Ինքը դա չի հասկանում, գուցե, բայց ունենք այդպիսի կռվողներ և զենք վերցնողներ։ Ընդհանրապես կռվողի կերպարը մաքրազատել է պետք։ Ո՞վ է կռվողը, ինչպիսի՞ն պետք է լինի նա։ Արդյո՞ք Հայաստանը Ռուսաստանի մանդատին հանձնող, բայց լավ կռվողը Հայաստանամետ կռվող է, թե՞ պարզապես կռվելը իր մոտ լավա ստացվում։ Երբ Խորենացի փոխոցում մորս հետ կանգնած էի, և ՊՊԾ գնդից, Պավլիկենցից լուրեր էին գալիս, որ ժողովուրդը թող գա միանա մեզ՝ դա ինձ համար անհասկանալի մի բան էր։ Այսինքն ես և մայրս ինչպե՞ս պետք ա սնայպերների միջով գնաինք և միանաինք Սասնա Ծռերին։ Հետագայում վերլուծելով իրավիճակը՝ հասկացա, որ այդպիսի բան ծրագված չէր։ Հիմա կասեմ մի բան, որ միշտ խուսափել եմ ասել։ Բայց քանի որ ես կուսակացական չեմ,  ուղղակի կողմ  եմ Բևեռի ծրագրերին, խնդիր չունեմ կաշկանդվելու, ազատ եմ խոսքիս մեջ։
Սասնա Ծռերի ապստամբությունը Սերժի դեմ՝ ծրագրել էր հենց Սերժը։ Ինչո՞ւ
Մի պարզ պատճառով․ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, երբ Սերժը ասել էր Պուտինին՝ դադարարցրեք կռիվը, և ինչ որ պետքա կստորագրեմ։ 2016 թ․, աշնանը պետքա լիներ ինչոր ստորագրություն 6 շրջանների հանձնման հետ կապված, այն ինչոր Սերժը խոստացել էր։ Այսինքն՝ Հայաստանը պետքա ազատագարված շրջաններ հանձներ Ադրբեջանին․ ռուսական խաղաղապահները կմտնեին Արցախ, և հարցը տենց կլուծվեր։ Սերժը իր ագենտների միջոցով դա հասցրել էր Սասնա Ծռերին, ագենտները իրավիճակը ներկայացրել էին այնպես, որ հիմա պետքա ապստամբություն  անել, որպեսզի այս ստորագրությունը չկայանա։ Եվ այդպես էլ եղավ։ Իսկ ո՞վ է այդ մարդը Սասնա Ծռերի մեջ, ով Սերժի պլանները ներկայացրել է խմբին և հորդրորել ապստամբել։ Սասնա Ծռերից ո՞վ է համագործակցում Սերժի ագենտի հետ։ Չգիտեմ, չեմ կարող ասել, բայց 30 քանի հոգուց առնվազն մեկը Սերժի ագենտի հետ է համագործակցում։ Մնացածը կարծում եմ, որ մտածում էին, որ իրոք  ապստամբում են։ Վերցնում եմ երկու կարևոր հիմք, այս պնդումների համար։ Ծռերի գրեթե բոլոր անդամները պնդում են որ իրենց արածը կասեցրեց շրջանների հանձնումը։ Դա մեկ, երկրորդ, Ալիևը էս վերջերս հարցազրույցում ասեց, որ Սերժի հետ պայմանավորվել էին, որ տարածքները պետքա տար, հետո գնաց Երևան և կազմակերպեց ապստամբություն, որպեսզի չեղարկի այդ պայմանավորվածությունը։ Կարծում եմ Ալիևը չի ստում։ Ալիևի թիրախը այդ մտքի մեջ՝ հենց Սերժնա, նրան ծռերը չեն հետաքրքրում։ 
Այդուհանդերձ, Սասնա Ծռերը պետքա ազատ արձակվեն՝ համաներումով։ Սա Հայաստանի ազգայանական, հակակերմլյան քաղաքական ուժ ունենալու համար պարտադիր պայման է, և առհասարակ արդար լուծում է։ Մենք 20 հազար հոգով շաբաթներով Խորենացի փողոցում էինք, մենք բոլորս այդ պահին Սասնա Ծուռ էինք։ Ողջունում էինք ապստամբությունը՝ մերժելով զենքով ներքաղաքական հարց լուծելը։ Նիկոլի դերը այդ օրերին։ Հիշեք, Նիկոլը էն մարդնա, ով հեղափոխության ժամանակ նստելա ծանր ու թեթևա արել, Վանեցյանի հետ դեմ առ դեմ խոսացելա, չափել, կշռելա Վանեցյանի ուղեղը, միքտը, վերլուծական կարողությունները և ասելա, օկ դու կլինես մեր հեղափոխական ԱԱԾ-ի պետը։ Ընդհանարապես Նիկոլ ասելուց միշտ հիշեք սա։ Крим нащ-ի Վարչապետը»։