Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը իր «ֆեյսբուքի» էջում գրել է․
«Ադրբեջանը արհեստական արբանյակ արձակել է 2013 թվականին։ Ոչ արբանյակն էր ադրբեջանական արտադրության, ոչ՝ այն տիեզերք հասցրած հրթիռը, ոչ էլ, բնականաբար, տիեզերակայանը։ Բայց ի՜նչ ոգևորությամբ էր թշնամական երկրի մամուլն արձագանքել այդ իրադարձությանը։ Հայաստանը մոտ տասը տարի ուշացել է, բայց քայլն արված է։ Հետևում ես մամուլին, սոցիալական մեդիային և ապշում։ Եթե ամփոփ ներկայացվի, ապա ոմանք գրեթե բաց տեքստով ասում են՝ «ավելի լավ է չունենանք այդ արբանյակը, քան ունենանք Նիկոլի օրոք»։ Մի փորձագետ էլ ասում է, թե ինչու՞ չեն հրապարակում արբանյակի թռիչքի ուղեծիրը։
Սա մենք ենք։ Եվ բացառված չէ, որ վաղը պահանջեն հրապարակայնացնել, թե ում մասին ինչ տվյալներ է տիեզերքից փոխանցում մեր արբանյակը»։