Տեսակետ

Ինչո՞ւ են մեր արբանյակին Ուրդանետա անունը տվել

Ինչո՞ւ են մեր արբանյակին Ուրդանետա անունը տվել

Լրագրող Հակոբ Կարապետյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Մեր արբանյակի անունը Urdaneta է։ Ուրդանետան բասկյան ծագմամբ իսպանական տոհմանուն է, որը տարածված է հատկապես Վենեսուելայում։ Ֆիլիպիններում Ուրդանետա անունով քաղաք կա, որն անվանակոչված է 16-րդ դարի ճանապարհորդ Անդրես դե Ուրդանետայի պատվին։ 
Թե ինչու են մեր արբանյակին Ուրդանետա անունը տվել, հայտնի չի, հավանաբար SpaceX-ի ինչ-որ օղակում որոշում կայացնողները ինչ-որ պատճառ են ունեցել։ Ի դեպ, երբեմն լինում են դեպքեր, որ Հայաստանի հետ ուղղակիորեն կապ չունեցող տիեզերական օբյեկտների վրա հայկական անուններ են դնում։ Օրինակ՝ Գառնի կրատերը Մարսի վրա և այլն։ Ամեն դեպքում, հետաքրքիր կլիներ իմանալ մեր Ուրդանետայի անվանակոչության պատմությունը։ 
Սուվերեն արբանյակ ունենալը կարևոր իրադարձություն է։ Հուսով եմ՝ դրանից օգուտ կքաղենք։ Գրածս իմանալու համար է,  ինչ-որ քաղաքական, պատմահոգեբանական, մոգական կամ այլ ենթատեքստ չունի»։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական