Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Թույլ չենք տա, որ տարատեսակ անհեթեթությունները խոչընդոտեն Երևան քաղաքի առողջության պահպանման առաջնային օղակի բարեփոխումներին:
Պաշտոնապես հայտարարում եմ, որ Երևանի քաղաքապետարանի բալանսում գտնվող որևէ շինություն, որտեղ բուժական գործունեություն է իրականացվում չի օտարվել:
Տեղեկացնեմ, որ օտարման գործընթացն արվում է հրապարակային՝ ավագանու որոշմամբ»։