ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Վաղուց արդեն տխրահռչակ համարվող «Արմենիա» TV-ի՝ ավելի տխրահռչակ համարվող «Սուր անկյուն» հաղորդաշարը՝ հաղորդավարին բնորոշ «խորհրդավոր» ձայնով, երեկ երեկոյան գուժեց հերթական կոռուպցիոն սկանդալի մասին՝ կովիդի դեմ մեր պետության պայքարը անվանարկելով որպես կոռուպցիոն բուրգ։ Իհարկե, հասկանալի է այդ զլմ-ի մտածելակերպը, երբ նրանց երբեմնի (կամ, միգուցե, գործող) տերերը առիթը բաց չէին թողնում՝ ազգային աղետների կամ խնդիրների լուծման գործընթացում կոռուպցիոն բուրգեր ստեղծել և հարստանալ դրանց վրա։ Եվ, հավանաբար, նրանց դժվար է պատկերացնել, որ կառավարությունը կարող է հազարավոր (այդ թվում՝ հենց այդ զլմ-ի և նրանց հարազատների) կյանքեր փրկելու համար չխնայել միլիարդավոր դրամներ՝ սարքավորումներ և դեղորայք ձեռքբերելու, հազարավոր բուժաշխատողների վարձատրելու և բուժհիմնարկներ նորոգելու վրա։ Չէ որ կարելի էր հանգիստ դա չանել՝ թողնելով այդ բեռը հենց պացիենտների վրա, չփրկել նրանց մոտալուտ մահից և այդ գումարներով այլ ձեռքբերումներ անել իրենց իսկ ֆիրմաներից։
Հաշվեքննիչ պալատի հաշվեքննությանը անդրադարձել եմ, այն իրականացվել է թերի տեղեկատվության վրա, որը պատշաճ չի տրամադրվել լիազոր մարմնի կողմից, և միայն ուրախ կլինեմ, որ քննությունը պատասխանի բոլոր հարցերին»։