Տեսակետ

Նորմալ պետություններում Վանեցյանը կարող էր զրկվել ծնողական իրավունքներից

 ՀՌՀ Նախագահ Տիգրան Հակոբյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Նոր տեսա պարոն Ա․ Վանեցյանի հրապարակավ հրճվանքն՝ իր երկու տարեկան  երեխայի հնչեցրած կարգախոսով։ Կարծիքս․ նորմալ պետություններում  հասարակությունն ու պետական ինստիտուտները արժևորում են երեխաների կրթությունը, դաստիարակությունը, արժեքային համակարգի ձևավորումը, պաշտպանում են նախադպրոցական տարիքի փոքրիկների հոգեկան և ֆիզիկական առողջությունը։ Եվ եթե լինեինք այդպիսի պետություն, ապա պրն Վանեցյանը հանրային պարսավանքի կարժանանար, իսկ համապատասխան մարմինները կսկսեին ուսումնասիրել պ-ն Վանեցյանի ընտանիքում ստեղծված բարոյահոգեբանական մթնոլորտը, որի արդյունքում հայրիկը կարող էր զրկվել ծնողական իրավունքներից»։