ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության անցկացման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Եթե չեք կարողացել գնել այսօր երեկոյան կայանալիք Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության տոմս, ժամը 21:00-ին հայացքն ուղղեք դեպի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, երկնքում Ձեզ անակնկալ է սպասվում»:
Արայիկ Հարությունյանը նշում է նաև, որ գեղեցիկ շոուն հնարավոր է դիտել նաև հեռուստատեսությամբ: