Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղադրել է տեսնյութ, որտեղ երևում է կովկասյան ընձառյուծի ցերեկային զբոսանքը։
«Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF Armenia) թաքնված տեսախցիկներով հնարավոր է եղել ֆիքսել կովկասյան ընձառյուծի ցերեկային զբոսանքը «Արփա» պահպանվող լանդշաֆտում:
2002 թվականից սկսած, WWF-ը քայլեր է ձեռնարկում Հայաստանում կովկասյան ընձառյուծի պոպուլյացիան վերականգնելու համար»: