Տեսակետ

Կանցնեն տարիներ, և Դեյվիդ դե Ռոդշիլդը կրկին իրեն կենթարկի Ֆրանսիան. ո՞վ էր «the Mozart of finance»-ը

Բիզնես բլոգեր, մարքետոլոգ Վահագն Դիլբարյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Ոնց էլ լինի, լսած կլինեք այսպիսի մի ընտանիքի մասին, որի անունն է Ռոդշիլդ։ Այս ընտանիքում ավանդույթ կար, որ Ռոդշիլդն ամուսնանալու է անպայման Ռոդշիլդի հետ, և արյունը չպիտի խառնվի, որպեսզի հարստությունը մնա ընտանիքի ներսում։ Եվ այսպես, 1824 թվականին Սողոմոն Ռոդշիլդի աղջիկն ամուսնացել Ջեյմս Ռոդշիլդի հետ, որն իր հորեղբայրն էր։ Նատան Ռոդշիլդի փոքր աղջիկն էլ ամուսնացել է հորեղբոր՝ Սողոմոնի տղայի հետ, և այսպես շարունակ։ 

Այսպես գալիս հասնում են մինչև 1974 թվական, երբ Ռոդշիլդներից մեկն ամուսնանում է ոչ ազգակից մի աղջկա հետ, ում անունն է Օլիմպիա Ալդոբրանդինի։ Եվ բնական է, հարց է ծագում, իսկ ո՞վ էր այս աղջիկը։ Պարզվում է, որ Իտալիայում 23 ընտանիքներից բաղկացած մի միություն կա, որը կոչվում է   Aristocrazia nera, որոնք սերտ կապերի մեջ են Վատիկանի հետ և կազմում են, այսպես ասած, ընդհատակյա հարուստների և ազդեցիկների կլան։ Եթե հետաքրքիր է, ապա Aristocrazia nera-ի կազմի մեջ մտնում են նաև Թեոֆիլակտի, Կրեսցիենտի, Պալավիչինո, Օրսինի, Կոլոննա, Մասսիմո, Կաետանի, Ռուսպոլի, Բորջիա, Պիկոլոմինի, Բոնկոմպանյի, Ալդոբրանդինի, Բորգեզե, Լյուդովիզի, Բարբերոնի, Պամֆիլի, Ռոսպիլոյոզի, Օդեսկալկի, Տառլոնիա, Պինյատելլի և այլ ընտանիքները։ 

Սրանց մասին հնարավոր է էլ երբևէ չլսեք. դե, ընդհատակյա դեմքեր են։ Բայց թեման սրա մասին չէ, այլ՝ մեկ ուրիշ մարդու։ Ուրեմն, Օլիմպիա Ալդոբրանդիի հետ պսակվող Ռոդշիլդը Դեյվիդ դե Ռոդշիլդն էր, ում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտերանը վռնդում է երկրից, պետականացնում ակտիվները։ Դեյվիդ դե Ռոդշիլդն այն մարդկանցից չէր, ով կուլ կտար նման վերաբերմունք, ու ժամանակավորապես մեկնում է Նյու-Յորք։ Ի դեպ, նրա մոտ մի երիտասարդ էր աշխատում, մականունն էլ՝ «the Mozart of finance», ով ահավոր շատ էր փող սիրում և կուտակում։ 

Կանցնեն տարիներ, և Դեյվիդ դե Ռոդշիլդը կրկին իրեն կենթարկի Ֆրանսիան, քանի որ նրա մոտ աշխատող այդ երիտասարդը, ում մականունն էր «the Mozart of finance», մեզ բոլորիս ծանոթ Մակրոնն է»։