Տեսակետ

Ոստիկանապետից պահանջել ենք վարչական պատասխանատվության ենթարկել Աննա Մկրտչյանին

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. 

«Պահանջել ենք վարչական պատասխանատվության ենթարկել Աննա Մկրտչյանին
Վերջին օրերին ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանը բազմակի անգամներ խոչընդոտել է ոստիկանների օրինական գործունեության իրականացմանը և չի կատարել ոստիկանների օրինական պահանջը։
Ըստ այդմ, Աննա Մկրտչյանի գործողություններում ակնհայտորեն առկա է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված զանցանք։ Իսկ ԱԺ պատգամավորը վարչական իրավախախտումների համար պատժվելուց պաշտպանող որևէ անձեռնմխելիություն չունի։
Արդ, Ոստիկանության պետին ուղղված գրությամբ պահանջել ենք Աննա Մկրտչյանի նկատմամբ հարուցել վարույթ, կազմել իրավախախտման արձանագրություն ու դիմել դատարան՝ տուգանելու պահանջով»։