Տեսակետ

Արցախի օրենսդիրները սեփական աշխատավարձը նախարարականի հասցնելու գործի վրա են

Արցախի օրենսդիրները սեփական աշխատավարձը նախարարականի հասցնելու գործի վրա են

Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը իր «ֆեյսբուքի» էջում գրել է․ 

«Արցախի ԱԺ-ն քննարկում է «Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծը։ Եթե այն ընդունվի, ԱԺ խմբակցության ղեկավարն այսուհետև կվարձատրվի նվազագույն աշխատավարձի 10,5-ապատիկի, քարտուղարը՝ 9,2-ապատիկի չափով։ Նվազագույն աշխատավարձը, կարծեմ, 63 հազար դրամ է։ Բռնատեղահանված հազարավոր քաղաքացիներ հասանելիք 40 և 20 հազար դրամ սոցիալական աջակցությունը ամիսներով չեն ստանում, բնակարանի վարձակալության գները երկինք են թռել, իսկ Արցախի օրենսդիրները սեփական աշխատավարձը նախարարականի հասցնելու գործի վրա են։ Համեմատեք նախարարի աշխատանքային ծանրաբեռնվածությունը՝ խորհրդարանում երկու-երեք հոգանոց խմբակցության ղեկավարի և քարտուղարի աշխատանքի հետ, և պատկերն ավելի քան զավեշտական կլինի։ Մնում է մի օրենք էլ ընդունեն նրանց ծառայողական մեքենա հատկացնելու մասին, ու ամեն ինչ տեղը կընկնի»։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական