Տեսակետ

Խուսափել քանդվող կայսրության փլատակների տակ մնալուց

Լրագրող, կոնֆլիկտաբան, հասարակական-քաղաքական գործիչ Արսեն Խառատյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Խուսափել քանդվող կայսրության փլատակների տակ մնալուց 
Ռուսաստանը դեռևս ղեկավարող Վլադիմիր Պուտինը գիշատիչ է, որն իր ժամանակի իրական հերոս ու հակահերոս է, բայց այլևս համամարդկային չարիքի սահմանը զատել ու փակուղում է հայտնվել: 
Այն, որ մարդկային կյանքն իր համար առավելապես ռեսուրս է, նոր չէ: Սա․ ցավոք, ռուսական պետության փիլիսոփայությունն է՝ դարավոր ավանդույթով: 
Համոզված ստալինիստը գողականի ու չեկիստի բացառիկ խառնորդ է, որը «զադնի դնել» չգիտի: Նա ոչ միայն չի ուզում կանգ առնել, այլև փորձելու է անել ամեն ինչ, որ «ճիշտ դուրս գա», և կապ չունի, թե դա ապացուցելու ճանապարհին ինչքան մարդկային զոհ ու ավեր կլինի:
Նա չգիտի ու չի կարող այլևս կանգ առնել, ապաշխարհել, ներողություն խնդրել. դա, ցավոք, այլևս հնարավոր չէ: Ավելին, առավելապես վախենում է նրանից, որ իր իսկ ժողովուրդը կարող է իմանալ հրեշավոր իր տեսակի ողջ էությունը, ուստի է՛լ ավելի վտանգավոր ու անկառավարելի է դարձել: 
Վլադիմիր Պուտինը վերահսկողությունից դուրս էր եկել դեռևս փետրվարի 22-ին, երբ Ռուսաստանի պատմության ամենաարկածախնդիր պատերազմը գուժեց՝ հարձակվելով ինքն իր ժողովրդի դեմ՝ բացառապես կենդանական ինքնապաշտպանական, բնազդային մղումով: 
Այս արկածախնդիր, վտանգավոր գողականի վերջն անխոս մոտ է, մեր՝ հայերիս խնդիրն է՝ քանդվող կայսրության փլատակների տակ մնալուց խուսափելն ու պատմության ճիշտ կողմում կանգնելը»...