Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Բժշկի հանդեպ կատարված բռնության ցանկացած դեպք դատապարտելի է.
Այսօր իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս բռնության են ենթարկվել մեր շտապ օգնության աշխատակիցները (նախնական տեղեկություններով՝ բժիշկը և վարորդը):
Հետևողական ենք լինելու, որ դեպքը արժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի»: