Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանn իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Ամենաստոր անարգանքը, որ կարելի էր հասցնել Հայաստանին, Արցախին, Սփյուռքին, ամբողջ հայ ժողովրդին՝ առավելագույնը մեկ տասնյակ հազար ցուցարարների մասնակցությամբ քաղաքական բուֆոնադան 88-ի միլիոնանոց Շարժման հետ համեմատությունն էր, որ թույլ տվեց Իշխան Սաղաթելյանը։ Դրանով նա կորցրեց ոչ միայն «Դիմադրություն» շարժման, այլեւ ցանկացած այլ հանրային ելույթ առաջնորդելու, հարթակ զբաղեցնելու, հայ ժողովրդին դիմելու բարոյական իրավունքը։ Այդուհետեւ բողոքի ցանկացած քայլ պետք է ունենա մեկ կարգախոս․ «Առանց Իշխան Հա-յաս-տա՜ն»։ Ամոթ նրան եւ իշխանասուններին»։