ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Դուբայում անցկացվող Ապագա նորարարությունների գագաթնաժողովի հայկական պատվիրակության մասնակցությունն արդյունավետ ստացվեց․
- ներկայացրեցինք Հայաստանում գործունեություն ծավալելու հնարավորությունները,
- գործընկերների հետ պայմանավորվածություն ձեռք բերեցինք համագործակցել բարձր տեխնոլոգիաների զարգացման ոլորտում,
- հրավերներ փոխանցեցինք գործընկերներին՝ բարձր մակարդակով մասնակցելու Starmus VI միջազգային փառատոնին։
Ստորև ներկայացված է այցի ամփոփումը՝ կարճ տեսահոլովակով»։