Տեսակետ

Ուրախալի լուր. վերագործարկվել է Ալավերդու կոմբինատը՝ Հայաստանում գրանցված սեփականությամբ ու հայ բաժնետերերով

ՀՀ նախկին վարչապետ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Ալավերդու կոմբինատում վերագործարկվել է նոր և մաքուր կոնվենցիոն վառարաններով մետաղաձուլարանը։ Հուսամ՝ հաջորդ այցիս 250 տարվա պղնձաձուլության պատմություն ունեցող գործարանը ոչ միայն պողպատ, այլև պղինձ կձուլի՝ բնապահպանական առումով մաքուր և լրիվ նոր ու հայկական տեխնոլոգիայով։ Այն ոչ օվշորային է, Հայաստանանում գրանցված սեփականությամբ ու հայ բաժնետերերով»։