Տեսակետ

Առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսական ակտիվությունն աճել է 9,6%-ով. Բաբկեն Թունյան

ՀՀ ԱԺ «ՔՊ» պմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը «Ֆեյսբուքի» իր էջում կիսվել է Հայաստանին վերաբերող որոշ տնտեսական ցուցանիշներով.

«Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսական ակտիվությունն աճել է 9,6%-ով՝ նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ: 
Ըստ ոլորտների՝ ամենաարագն աճել է ծառայությունների ոլորտը՝ 22,2%-ով (ծավալը՝ 503,2 մլրդ դրամ):
Ծառայությունների ոլորտի աճն ապահովվել է հիմնականում հետևյալ ուղղություններով՝ կացության և հանրային սննդի կազմակերպում (40,8% աճ), տրանսպորտ (60,4% աճ), տեղեկատվություն և կապ (24,5% աճ): Սա մասամբ պայմանավորված է նախորդ տարվա առաջին եռամսյակի բազային ցածր ցուցանիշներով:
Մշակույթի, զվարճությունների և հանգստի ոլորտը (որի մեջ առյուծի բաժինը խաղային ոլորտն է) աճել է ընդամենը 2,9%-ով:
Արդյունաբերությունն աճել է 3,1%-ով: Արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 550,7 մլրդ դրամ:
Արդյունաբերության աճն ապահովել է մշակող արդյունաբերությունը, որն աճել է 10,9%-ով (ծավալը՝ 304 մլրդ դրամ): Հանքարդյունաբերության ոլորտում գրանցվել է 12,9% անկում»: